Lorem ipsum dolor amet, modus intellegebat duo dolorum graecis

Follow Us
  /  Education   /  Tinker Club Students Achieve Top Spots in Prestigious Robotics Competition
Tinker Club

Tinker Club Students Achieve Top Spots in Prestigious Robotics Competition

Glendale’s Tinker Club, a hub of creativity and innovation for nearly six years, recently celebrated a major milestone. For the first time, its students participated in the First Lego League Challenge (FLL), a renowned robotics competition. Held in November, Tinker Club entered two teams—one for boys and one for girls, both in the 9-14 age category.
The FLL Challenge spans local to international levels, and Tinker Club’s teams excelled in the local phase, competing against peers from across the Los Angeles area. They secured first and third places. “This is a monumental achievement, as no Armenian team has ever participated in this 28-year-old competition,” said Tinker Club Founder and CEO, Melineh Zohrabian. “Not only did we compete, but our girls’ team claimed the top spot—a groundbreaking victory in a field where female participation is still growing. Our boys’ team also performed exceptionally, earning third place.”
The competition evaluated participants across four main categories: Creative Design, Teamwork, Robotic Game, and Research. For the Research segment, teams were tasked with exploring complex topics with limited online resources. The girls’ team, coached by Jirbert Dilanchian, consisted of eight members, while the boys’ team, led by Meher Khechadori, included seven members.
The next stage of the competition, bringing together winners from other regions, is scheduled for December 15 at La Cañada High School. Admission is free, offering a wonderful opportunity for children interested in robotics to see how Tinker Club students tackle real-world challenges—and perhaps spark their passion for STEM.
Founded in 2018, Tinker Club is committed to fostering critical thinking and problem-solving skills in children. Beginning with a single class, the club has since grown to engage dozens of young minds. Its mission is clear: to equip children with the tools they need to analyze and solve problems, regardless of their chosen careers. “The path to success starts at a young age. We strive to instill confidence and a collaborative spirit in children through communication and science,” said Zohrabian.
Tinker Club employs a unique methodology that enhances communication skills and teamwork. Students gain self-confidence, public speaking abilities, and exposure to real-world problems through engaging science experiments and STEM projects. The curriculum integrates hands-on science, coding, robotics, and 3D design. Starting with no prior STEM experience, students develop a scientific approach to Code, Create, and Conquer projects from scratch.
Best of luck to the Tinker Club students as they prepare for the regional competition!

 

Թինքեր Ակումբի Սաները Պատվավոր Տեղեր Զբաղեցրին Ռոբոտաշինության Մրցույթում
Գլենդելի կենտրոնում շուրջ վեց տարի գործող Թինքեր Ակումբը (Tinker Club)վերջերս հայտարարեց իր առաջին խոշոր հաջողության մասին: Թինքեր Ակումբի սաները առաջին անգամ մասնակցեցին Նոյեմբերին կայացած First Lego League Challenge (FLL) մրցույթին: «Ռոբոտաշինության այս հեղինակավոր մրցույթին մենք մասնակցեցինք երկու թիմով՝ տղաների և աղջիկների, 9-14 տարիքային խմբերում: Մրցույթն ունի մի քանի փուլ, սկսած տեղական մակարդակից մինչև միջազգային: Այս փուլում մենք մրցում էինք Լոս Անջելեսի մարզի թիմերի հետ, և գրավեցինք առաջին և երրորդ տեղերը։ Սա մեծ հաղթանակ է, քանի որ 28 տարվա ընթացքում հայկական որեւէ թիմ երբևէ չէր մասնակցել այս մրցույթին։ Ավելին, մեր աղջիկների թիմը գրավեց պատվավոր առաջին տեղը», պատմում է Թինքեր Ակումբի հիմնադիր տնօրեն Մելինե Զոհրաբյան:
Մրցույթը ներառում էր չորս բաժին՝ ստեղծարար դիզայն (creative design), թիմային աշխատանք (teamwork), ռոբոտային խաղ (robotic game) և հետազոտություն (research): Հետազոտության համար թիմերին առաջարկվում է թեմա, որը հաճախ նոր է, և նույնիսկ համացանցում դժվար է գտնել պատասխանը։ Թինքեր Ակումբի աղջիկների թիմը բաղկացած էր ութ անդամից, տղաներինը՝ յոթ: Աղջիկների թիմի մարզիչն է Ժիբերտ Դիլանչյանը, իսկ տղաներինը՝ Մհեր Խեչադորին։
Հաջորդ փուլը՝ մարզի մակարդակով, տեղի է ունենալու Դեկտեմբերի 15-ին Լա Քանյադա ավագ դպրոցում։ Մուտքն ազատ է, և սա հիանալի առիթ է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երեխաների համար՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչպես են Թինքեր Ակումբի սաները լուծում իրական խնդիրներ, և ոգեշնչվեն իրենք էլ ներգրավվելու այս ոլորտում :
2018 թվականին հիմնադրված Թինքեր Ակումբը նպաստում է երեխաների վերլուծական մտածողության զարգացմանը։ Մեկնարկելով ընդհամենը մեկ փոքր դասարանով, տարիների ընթացքում այն ընդլայնվել է՝ ներգրավվելով տասնյակ մանուկների եւ պատանիների։ Ակումբի հիմնական առաքելությունն է՝ երեխաների մոտ զարգացնել խնդիրների լուծման հմտություններ և վերլուծական մտածողություն՝ անկախ նրանց ապագա մասնագիտությունից։ «Մանկուց երեխաներին սովորեցնում ենք հաղորդակցման և գիտության միջոցով ինքնավստահություն և համագործակցության մշակույթ»,- նշում է հիմնադիրը:
Հաջողություն ենք մաղթում Թինքեր Ակումբի սաներին առաջիկա պատասխանատու մրցույթում։

 

Post a Comment