Empowering Armenian Youth: A Rare Opportunity to Shine on the TED-Ed Platform
The AGBU Innovation Studios and AGBU Generation Next Mentorship programs are thrilled to announce Youth Innovation Day: Inspire, Create, Unite, a major event to be held on June 8th, 2024. As a key part of this event, the TED-Ed Club Program will spotlight the theme “Innovation: Shaping Our Tomorrow,” inviting young minds to explore and share their innovations, their visions for the future, and the challenges they aim to overcome, building on the legacy of previous generations. Young innovators aged 13 to 18 are encouraged to apply, sharing their unique achievements, inventions, ideas, and narratives. TED-Ed talks aim to captivate and motivate audiences.
Don’t miss this chance to be part of an event that celebrates innovation and the power of youthful creativity. Please submit your application by April 9, 2024.
Համաշխարհային հանրահայտ TED-Ed հարթակը բացառիկ հնարավորություն է ընձեռում13-18 տարեկան հայ պատանիներին ու երիտասարդներին՝ արտահայտելու իրենց նորարարական գաղափարներն ու կիսվելու մտքերով աշխարհի հետ։ Այս առիթը համայնքի համար ստեղծել են ՀԲԸՄԻնովացիոն Ստուդիոսն (AGBU Innovation Studios) ու Ջեներեյշն նեքսթ (Generation Next)ծրագիրը։ Ծրագրին դիմած եւ ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ելույթ ունենալու Հունիսի 8ին՝ «Երիտասարդական Նորարարության Օր՝ Ոգեշնչել, Ստեղծել, Միավորել» խորագրով ձեռնարկի ժամանակ։
Մինչ այդ, Ապրիլի 10ից Հունիսի 1ը, ամեն շաբաթ օր, նրանք կստանան անվճար առցանց դասընթացներ մասնագետների կողմից՝ կատարելագործելու հրապարակային խոսքի եւ ներկայացման հմտություններն ու իրենց գաղափարները ներկայացնելու հարթակին համապատասխան ձեւաչափով։
«Սա մի ծրագիր է՝ քաջալերելու եւ զորացնելու մեր երիտասարդերին, եւ նրանց մտքերը ներկայացնելու լայն հանրությանը։ Մեր նպատակն է փնտրել եւ բացահայտել ապագայի առաջնորդների, ովքեր ունեն դրական փոփոխություններ առաջարկող նորարարական գաղափարներ, եւ նրանց հնարավորություն տալ ներկայանալու հանրահայտ TED-Ed հարթակում։ Հորդորում ենք մեր պատանիներին եւ երիտասարդներին, ովքեր ունեն դրական փոփոխություններ կրող մտքեր, տեսլական, առաջարկներ՝ դիմել մեզ մաս դառնալու այս բացառիկ նախաձեռնությանը», նշում է ՀԲԸՄ Կրթական ծրագրերի պատասխանատու Նարե Ավագյանը։